211652_close_icon
views-count12104 դիտում article-date 19:56 09-06-2018

Հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի իրավաբան Վահե Գրիգորյանի առևանգելու փորձի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=202313600403492&id=100018745601811]էջում[/url] հայտնել է. «Նկատի ունենալով ԶԼՄ-ների հետաքրքրվածությունը՝ տեղեկացնում եմ, որ հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի իրավաբան Վահե Գրիգորյանի կողմից՝ իրեն առևանգելու փորձի վերաբերյալ Մասիսի բաժնում տված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Արարատի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դատախազի որոշմամբ Վահե Գրիգորյանը ճանաչվել է տուժող: Ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում դեպքի վայրից ստացվել է տեսագրող սարքի միջոցով իրականացված տեսագրությունը: Նախաքննություն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր