211652_close_icon
views-count49438 դիտում article-date 19:43 09-06-2018

Սեյրան Օհանյանը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի մասին. «Ինչպես վարչապետն ասաց՝ այդ մարդիկ արժանի են». Aravot.am

[url=http://www.aravot.am/2018/06/09/963072/]Aravot.am[/url]-ը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի Արտակ Դավթյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու մասին։ Հիշեցնենք, որ այս նշանակումը բավական քննադատության էր արժանացել, մասնավորապես իր մտահոգությունն էր հայտնել Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը, որը նշել էր, թե «ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնում»։ Լեգենդար Կոմանդոսն էլ, սխալ քայլ համարելով այդ պաշտոնից Մովսես Հակոբյանին ազատելն, ասել էր. «Ես չեմ պատկերացնում՝ Նիկոլին ինչպես կարելի էր այդպես «օգնել», որ այս հարցը լուծի»։ Սեյրան Օհանյանն ասաց. «Ես մի քանի անգամ այդ կարծիքը հայտնել եմ, այսօր էլ եմ հայտնում, որ ռազմաքաղաքական ղեկավարության որոշմամբ է այդ նշանակումը տեղի ունեցել և գտնում եմ, որ ինչպես վարչապետն ասաց՝ այդ մարդիկ արժանի են։ Ես նրանց հետ ծանոթ եմ, միասին ծառայել ենք, և նրանք պարտավոր են մեր ժողովրդի և մեր ռազմաքաղաքական ղեկավարության վստահությունն արդարացնելու։ Ես վստահ եմ դրանում»։ Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2018/06/09/963072/]սկզբնաղբյուրում[/url]

Նմանատիպ նյութեր