211652_close_icon
views-count69226 դիտում article-date 17:25 09-06-2018

Կապի և տրանսպորտի նախարարն ու «Հայավտոճան» ընկերության տնօրենը հետևում են ճանապարհաշինարարական աշխատանքներին.ճանապարհաշինարարները վստահեցնում են.« ունենալու ենք որակյալ ճանապարհ».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն միքանի օր է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ու «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը օնլայն եղանակով հետևում են Երևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում հիմնովին վերանորոգվող ավտոճանապարհի հատվածի աշխատանքներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները իրականացնում է «Ա.Ա.Բ Պրոեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Պատասխանատուները խոստանում են, որ ճանապարհը լինելու է որակյալ ու երկար տարիներ շահագործվելու է վարորդների կողմից ու վստահ են, որ վարորդներն էլ գոհ ու շնորհակալ կլինեն իրենց աշխատանքից: Ֆոտոլրագրողի հետ զրույցում տեղում ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող բանվորները ասում էին. -Գրեթե աշխատանքները նոր ենք սկսել, բայց արդեն կապի նախարարն ու «Հայավտոճան»-ի տնօրենը միքանի անգամ ստուգելու նպատակով եկել են այստեղ, բայց մենք ուզում ենք վստահեցնել վարորդներին ու քաղաքացիներին, որ մեր կողմից ճանապարհաշինարարական աշխատանքները կատարվել ու կատարվելու են անթերի, որպեսզի հետագայում մեզ բարի խոսքերով հիշեն ու գիտենք, որակյալ ճանապարհը առաջին հերթին մեր երկրին է պետք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նմանատիպ ճանապարհներ կառուցվել են նաև վերջին տարիներին, որոնց աշխատանքներին նույնպես հետևել էր այն ժամանակվա Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր