211652_close_icon
views-count7506 դիտում article-date 15:50 09-06-2018

Եվրախորհրդարանը վրաց-ռուսական պատերազմի 10-ամյակի առթիվ դատապարտող բանաձև է պատրաստում

Օգոստոսյան պատերազմի 10-րդ տարելիցի կապակցությամբ Եվրախորհրդարանը մտադիր է Վրաստանին աջակցող բանաձեւ ընդունել: Փաստաթուղթը, որի տեքստը արդեն պատրաստ է, հարգում է երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Առանձին հոդված է նվիրված պաշտոնական Թբիլիսիի վերահսկողությունից դուրս տարածքներում կատարված և կատարվող հանցագործությունների քննությանը: Հաղորդում է [url=https://www.ekhokavkaza.com/a/29280697.html]«Ազատություն»[/url]-ը «Վրաստանի բռնազավթված տարածքները Ռուսաստանի ներխուժումից 10 տարի անց»։ Այս թեմայով Եվրախորհրդարանի առջև ելույթ է ունենալու ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինինին: Հունիսի 12-ին Ստրասբուրգում Վրաստանի հարցով քննարկումներ կլինեն, իսկ հունիսի 14-ին բանաձև կընդունվի: Ակնկալվում է, որ Եվրախորհրդարանի անդամները կողմ են քվեարկելու։ Վրաստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Ծկիտիշվիլիի խոսքով՝ բանաձևի ընդունումը վրացական դիվանագիտության մեծ հաղթանակն է։

Նմանատիպ նյութեր