211652_close_icon
views-count5495 դիտում article-date 15:05 09-06-2018

Բելառուսի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները 1 տարով երկարաձգեցին

Բելառուսի ղեկավարության գործողությունները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, ասում է Դոնալդ Թրամփը: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/трамп-продлил-на-год-санкции-против-белорусских-чиновников/a-44137904]Deutsche Welle[/url]-ն։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարի ժամկետով երկարաձգել է Բելառուսի իշխանությունների որոշ ներկայացուցիչների դեմ պատժամիջոցները: Սպիտակ տան կայքում ուրբաթ, հունիսի 8-ին հրապարակվել է համապատասխան հրամանագիրը, որը հասցեագրված է ԱՄՆ Կոնգրեսին։ Փաստաթղթի համաձայն, «Բելառուսի կառավարության որոշ ներկայացուցիչների գործողություններն ու վարքագիծը շարունակում է ծայրաստիճան սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար»: Մարդու իրավունքները շարունակում են խախտվել Բելառուսում, և իշխանությունները ներգրավված են կոռուպցիոն սխեմաների մեջ։

Նմանատիպ նյութեր