211652_close_icon
views-count4051 դիտում article-date 13:57 09-06-2018

Հնդկաստանում ուժեղ փոթորիկի հետևանքով շուրջ 30 մարդ է մահացել

Հնդկաստանում ուժեղ փոթորիկի հետևանքով շուրջ 30 մարդ է մահացել: Ինչպես հաղորդում է tass.ru գործակալությանը, մոտ 11 մարդ մահացել է, իսկ 16-ը տուժել է Ամեթի և Ռաի-Բարելի քաղաքներում, 5 մարդ զոհվել է Սուլթանպուր քաղաքում, զոհեր են գրանցվել նաև Սիթապուր և Բահրայչ քաղաքներում: Դրանից բացի, Ուտար-Պրադեշ նահանգի արևելյան հատվածում կայծակի հետևանքով մահացել է 10 մարդ այդ թվում 5 կին և երկու երեխա: Ավելի վաղ տեղեկացվել է, որ հունիսին Ուտար-Պրադեշ նահանգում ավազային փոթորկի հետևանքով մահացել է 15 մարդ, տասնյակները տուժել են:

Նմանատիպ նյութեր