26688 դիտում
13:01 09-06-2018
Թուրքիայում 1 օրում 2 ռուս է մահացել
Թուրքիայի Ալանիա առողջարանային քաղաքում արտակարգ դեպք է գրանցվել. ծովում լողալիս խեղդվել է ռուս զբոսաշրջիկ Դմիտրի Բեվզը, գրում է Haberturk թուրքական թերթը, փոխանցում է [url=https://www.vesti.ru/doc.html?id=3026420]vesti.ru[/url]-ն:
«Միջադեպը տեղի է ունեցել Ալանիայի Քոնաքլը շրջանում: 30-ամյա զբոսաշրջիկը սկսել է խեղդվել լողալու պահին: Լողափում հանգստացողները նկատել են, որ տղամարդը խեղդվում է և փրկարարների են կանչել, որոնք դուրս են բերել նրան ջրից: Տղամարդուն հոսպիտալացրել են: Բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել նրա կյանքը», - գրում է թերթը:
Cukurova Expres-ն էլ գրում է, որ Քեմեր նահանգում նույնպես ռուս քաղաքացի է մահացել, որը հանգստանալու էր ժամանել կնոջ հետ: Հյուրանոցային համարում 50-ամյա Սերգեյ Վոլոդինն անսպասելիորեն ուշագնաց է եղել և հարվածել գլուխը: Ստացած վնասվածքից նա մահացել է Անթալիայի հիվանդանոցում:
Նմանատիպ նյութեր
3467 դիտում
16:47 04-08-2015
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկ է մահացել
8440 դիտում
14:10 12-01-2018
1 օրում Թուրքիայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը 2 անգամ հրավիրվել է Թուրքիայի ԱԳՆ
1481 դիտում
13:42 16-02-2021
Թուրքիայում 1 օրում ընդդիմադիր կուսակցության 718 անդամի են ձերբակալել
Այս բաժնից
382 դիտում
14:16 21-04-2024
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության բարելավման նպատակով զորավարժություն կանցկացնի
391 դիտում
13:45 21-04-2024
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին