211652_close_icon
views-count6212 դիտում article-date 12:39 09-06-2018

Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները մայիսին այցելել են արցախ-ադրբեջանական հակամարտության հետևանքով հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին: [url=http://artsakhpress.am/arm/news/87893/kkhmk-nerkayacucichnern-aycelel-en-hay-ev-adrbejanci-azatazrkvatsnerin.html]«Արցախպրեսի»[/url] թղթակցի հետ զրույցում Արցախի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն ասել է, որ hամաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և հնարավորություն ընձեռի կապ ապահովել ազատազրկվածների և նրանց հարազատների միջև: Նշենք, որ հայկական և ադրբեջանական կողմերում ներկայումս պաշտոնապես ազատազրկման մեջ են 5 քաղաքացիներ՝ ներառյալ 2014թ.-ին Արցախի սահմանը ապօրինաբար հատած և քրեական մի շարք հանցագործությունների համար դատապարտված Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը:

Նմանատիպ նյութեր