211652_close_icon
views-count6102 դիտում article-date 11:52 09-06-2018

Պուտինը և Սի Ձինփինը չինական պիլմենի են պատրաստել և համտեսել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի ղեկավար Սի Ձինփինի հետ հանդիպման շրջանակում չինական խոհանոցի ուտեստներ է պատրաստել, գրում է [url=https://www.gazeta.ru/social/news/2018/06/09/n_11637097.shtml?updated]gazeta.ru[/url]-ն: Նշվում է, որ չինացի ու ռուս ղեկավարները պատրաստել են որոշ նրբուտեստներ՝ ռուսական պելմենիին շատ նման, ինչպես նաև մսով ու բանջարեղենով բլիթներ: Չինական պատվիրակության անդամներից մեկը, համտեսելով Պուտինի պատրաստածը, բթամատը վեր է պարզել՝ ցույց տալով, որ համը հրաշալի է: «Դե, չէ՞ որ դա ես եմ պատրաստել»,- կատակով պատասխանել է Պուտինը: [url=https://lenta.ru/news/2018/06/09/goubuli/]Lenta.ru[/url]-ն մանրամասնում է, որ Պուտինն ու Սի Ձինփինն ուտեստները պատրաստել են Տյանցզին քաղաքում: Հայտնի է, որ Պուտինը Չինաստան կատարած այցի շրջանակում Սի Ձինփինին նվիրել է սիբիրյան մայրիից պատրաստված ռուսական շոգեբաղնիք, որը կտեղադրվի մի հարմար վայրում: Հիշեցնենք, որ Չինաստանի ղեկավարն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին շնորհել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Բարեկամության շքանշանի ասպետի կոչում՝ ընդգծելով, որ Պուտինը միանգամայն արժանի է այդ պարգևին: Հաղորդվում է, որ շքանշանն առաջին անգամ է շնորհվել երկրի պատմության մեջ:

Նմանատիպ նյութեր