211652_close_icon
views-count4850 դիտում article-date 20:04 08-06-2018

Կլոր սեղան. նախարարը էներգետիկայի բնագավառի փորձառու մասնագետներին հրավիրում է քննարկման

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հրավիրում է կլոր սեղանի շուրջ քննարկման էներգետիկայի բնագավառի բոլոր այն մասնագետներին, որոնք իրենց գիտելիքներով, առաջարկներով կարող են զորավիգ լինել Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկի՝ էներգետիկայի բնագավառի զարգացմանը: Հանդիպումից ակնկալվում է հետաքրքիր, արդյունավետ առաջարկների ու գաղափարների քննարկում, կառուցողական մտքերի փոխանակում, որի նպատակն առկա խնդիրների վերլուծումն ու անելիքների նախանշումն է: Քննարկմանը մասնակցելու համար կարող եք նախապես գրանցվել՝ զանգահարելով 010-52-47-25 հեռախոսահամարին:

Նմանատիպ նյութեր