211652_close_icon
views-count3366 դիտում article-date 16:26 08-06-2018

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունը Սինգապուր կժամանի հունիսի 10-ին. Yonhap

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը կիրակի օրը՝ հունիսի 10-ին, կժամանի Սինգապուր՝ մասնակցելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպմանը: Այդ մասին հունիսի 8-ին հայտնել է [url=http://english.yonhapnews.co.kr/news/2018/06/08/0200000000AEN20180608010300320.html]Yonhap[/url] գործակալությունը: CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրների, հայտնել է, որ ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի արաջնորդների բանակցությունները, իրադարձությունների դրական զարգացման դեպքում, կարող են տևել երկու օր: Սպիտակ տանը չեն մեկնաբանել հեռուստաալիքի տեղեկատվությունը: Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, ԿԺԴՀ-ի հետ երկխոսությունը կդառնա «գործընթաց», որը տեղի կունենա ոչ մեկ հանդպման ընթացքում: Մինչ այդ ամերիկյան վարչակազմի աղբյուրները, որոնք ծանոթ են երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստման պլաններին, հայտնել են, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում սպասվող իրենց հանդիպման ընթացքում հայտարարի Փհենյանի միջուկային զինաթափման իր հանձնառության մասին: Սպիտակ տունը հայտնել է, որ Սինգապուրում ԱՄՆ-Հյուսիսայի Կորեա գագաթնաժողովը կսկսվի հունիսի 12-ին տեղական ժամանակով ժամը 9-ին (Երևանի ժամանակով՝ 5-ին) սինգապուրյան Սենտոսա կղզու Capella հյուրանոցում։

Նմանատիպ նյութեր