211652_close_icon
views-count5590 դիտում article-date 16:06 08-06-2018

«Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցները անցան պետության հովանու ներքո

Կառավարությունն այսօր որոշմամբ ստեղծել է «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցները, որոնց համար անհրաժեշտ տարածքները գտնվում են Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրում և Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում: Այդ տարածքում են հանրապետական նշանակության 5-16-րդ դդ. Բջնի ամրոց համալիրը և 10-14-րդ դդ. Սմբատաբերդ ամրոցը: Արգելոցների հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցների հաշվին:

Նմանատիպ նյութեր