211652_close_icon
views-count10516 դիտում article-date 14:21 08-06-2018

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը հյուրընկալել է Հ.7 մանկապարտեզի փոքրիկ չեմպիոններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի հրավերով այսօր վարչական շենք էին այցելել Հ.7 մանկապարտեզի փոքրիկները: Հ.7 մանկապարտեզը հաղթող է ճանաչվել «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի քաղաքային փուլում՝ Երևան քաղաքի 12 վարչական շրջանների միջև անցկացվող ամենամյա մարզական մրցույթում, զբաղեցնելով 1-ին պատվավոր հորիզոնականը: Վարչական շրջանի ղեկավարը շնորհավորել է փոքրիկ չեմպիոներին արձանագրած մարզական մեծ հաղթանակի առթիվ և մաղթել նրանց նորանոր հաջողություններ: Ա.Սադոյանը պատվոգրեր է հանձնել «Հ.7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին՝«Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի քաղաքային փուլում առաջին պատվավոր տեղը գրավելու համար և նույն մանկապարտեզի ֆիզհրահանգիչ Սոնա Եգորյանին՝ բարեխիղճ աշխատանքի, սպորտային միջոցառումներին ակտիվ աջակցություն ցուցաբերելու և բարձր ցուցանիշներ գրանցելու համար: Երեխաներին վարչական շրջանի ղեկավարի կողմից հանձնվել են նաև նվերներ և հատուկ նրանց համար կազմակերպվել է քաղցր հյուրասիրություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր