211652_close_icon
views-count70078 դիտում article-date 14:23 08-06-2018

Կրակոցներ դատարանի բակում. հրազենային վնասվածք է ստացել Գեղարքունիքի փոխմարզպետի hորեղբոր որդին. Armtimes.com

Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով Սևանի դատարանում այսօրվա նիստից առաջ զինված միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է [url=http://armtimes.com/hy/article/138962]Armtimes.com[/url]-ը: Նիստից առաջ միջադեպ է տեղի ունեցել տուժող կողմի եւ ամբաստանյալ Մեխակ Հակոբյանի հարազատների միջեւ: Միջադեպն ավարտվել է կրակոցներով: Ըստ նախնական տեղեկությունների՝ ամբաստանյալի հարազատներից մեկը կրակոցներ է արձակել Գեղարքունքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի հորեղբոր որդու ուղղությամբ: Փոխմարզպետի եղբայրը հրազենային վիրավորում է ստացել ծնկի հատվածում: Նրա վիճակը ծանր է գնահատվում: Միջադեպի առթիվ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր ժամը 11:50 ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել։ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ նաև «Սևան» բժշկական կենտրոնից է ահազանգ ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 63-ամյա մի բնակիչ։ «Դեպքի վայր և հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբերը պարզել են տղամարդու ուղղությամբ կրակած անձի ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն», - ասված է հաղորդագրությունում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր