211652_close_icon
views-count19024 դիտում article-date 13:31 08-06-2018

Քննություններն անցկացվում են հին կարգով․ փոփոխությունները կլինեն հաջորդ քննություններին ընդառաջ

Երևանում միասնական քննությունները անցկացվում են խիստ հսկողության ներքո։ [url=https://armenpress.am/arm/news/936687.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ քննություններն անցկացվում են Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցում, ուր դիմորդներին այցի էր եկել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը նշեց, որ քննական համակարգում փոփոխություններ չեն արել, քանի որ 3-շաբաթյա կառավարման ընթացքում որևէ բան փոխելու դեպքում համակարգը կաթվածահար կլիներ: «Փոփոխությունները կլինեն հաջորդ քննություններին ընդառաջ: Այժմյան քննությունները թեստերով են, և դժգոհությունն հիմնականում այն է, որ գիտելիքն այդպիսով չի ստուգվում: Թեստերը հիմնականում հիմնված են հիշողության վրա, ինչը չի զարգացնում աշակերտի քննադատական, վերլուծական միտքը: Աշակերտը մեխանիկորեն է անում նշումները, իսկ համակարգիչը ստուգում է: Մի կողմից փորձել են վերացնել կոռուպցիան, բայց մյուս կողմից տուժում են գիտելիքն ու հմտությունները»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը: Հայաստանում հունիսի 8-ին մեկնարկել են «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկայի միասնական քննությունները: «Աշխարհագրություն» առարկայի քննությանը մասնակցում է 125 դիմորդ, «Ընդհանուր պատմություն» առարկայի քննությանը՝ 34, «Կենսաբանություն» առարկայի քննությանը՝ 542 դիմորդ: Միասնական քննությունները անց են կացվում մարզերում և Երևանում տեղակայված 12 քննական կենտրոններում: Քննությունները կտևեն 3 ժամ:

Նմանատիպ նյութեր