211652_close_icon
views-count4389 դիտում article-date 13:07 08-06-2018

Հունիսի 19-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին կառաջարկի հունիսի 19-ին ժամը 11-ին գումարել արտահերթ նստաշրջան: Այս մասին այսօր կառավարության նիստում առաջարկեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Արարատ Միրզոյանը նշեց, որ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում կընդգրկվեն «Այլընտրանքային ծառայության մասին», «Հանրակրթության մասին», «Բարեգործության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես նաև «ՀՀ հողային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին հարցերը: «Չի բացառվում, որ երկուշաբթի անցկացվի կառավարության արտահերթ նիստ: Պետք է քննարկել մի քանի հրատապ այլ օրենքներ՝ ԱԺ ուղարկելու նպատակով»,- հավելեց Միրզոյանը:

Նմանատիպ նյութեր