211652_close_icon
views-count11980 դիտում article-date 12:31 08-06-2018

Վարչապետը նախարարություններին կոչ արեց մեկ շաբաթյա ժամկետում ներկայացնել միջոցառումների ծրագիր

Հուսով եմ՝ լավ տրամադրություն ունեք, գոհ եք, որ ԱԺ-ն մեր կառավարությանը վստահության քվե է տվել: Այս մասին այսօր կառավարության նիստը սկսելուց ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ Ազգային ժողովում հաստատվեց կառավարության ծրագիրը, և մենք, ինչպես պայմանավորվել ենք, միջոցառումների ցանկ պետք է հաստատենք, որը բխում է կառավարության ծրագրից»,- ասաց նա և կոչ արեց, որ մեկ շաբաթյա ժամկետում յուրաքանչյուր նախարարություն ներկայացնի միջոցառումների ծրագիր և հաջորդ նիստին փորձեն հաստատեն այն:

Նմանատիպ նյութեր