211652_close_icon
views-count4025 դիտում article-date 11:56 08-06-2018

Թրամփը հուսով Է՝ Իրանի հետ նոր գործարք կնքել, որը լավ կլինի բոլորի համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ավելի լավ գործարք կնքելու շուրջ: Այդ մասին նղա հայտարարել է Վաշինգտոնում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեյի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում: Հաղորդում է ria.ru-ն։ «Ես հուսով եմ, որ ինչ-որ պահի նրանք կգան մեզ մոտ, մենք կնստենք ու կկնքենք գործարք, որը լավ կլինի իրենց, մեզ ու բոլորի համար»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը, որի ելույթը տեղական հեռուստաալիքները հեռարձակել են ուղիղ եթերով:

Նմանատիպ նյութեր