211652_close_icon
views-count10049 դիտում article-date 09:34 08-06-2018

Գործարարներն առկախել են Անտառաշենի ճոպանուղու կառուցման ծրագիրը. «Իրատես»

«Իրատեսի» տեղեկություններով՝ արտասահմանցի ներդրողները Լոռու մարզի Անտառաշեն գյուղում զբոսաշրջային հանգստի գոտի կառուցելու ծրագիրը չեղյալ են համարել: Ենթակառուցվածքների ծրագիրը, որ նախատեսում էր հյուրանոցների կառուցում և ճոպանուղու գործարկում, առկախվել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների պատճառով: «Ծրագրին կանդրադառնանք մեկ-երկու տարի անց՝ նոր ընտրություններից ու նոր կառավարության ձևավորումից հետո»,- ասել են արտասահմանցիները: Նշենք, որ եթե իրագործվեր ծրագիրն ու ճոպանուղին շահագործվեր, ապա զբոսաշրջիկները ճոպանուղու ամենավերին կետից կարող էին տեսնել Թբիլիսին, Կազբեկը, Արարատն ու Արագածը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր