211652_close_icon
views-count48858 դիտում article-date 09:04 08-06-2018

Արմավիրի մարզպետ կարող է նշանակվել «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրենը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ կարող է նշանակվել այս պահին ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրեն Գագիկ Միրիջանյանը: Միրիջանյանը որոշ ժամանակ աշխատել է առողջապահության փոխնախարար, իսկ դրանից առաջ Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարն էր: Գագիկ Միրիջանյանը վաստակավոր բժիշկ Մուշեղ Միրիջանյանի որդին է: Իսկ ինչ կապ ունի Գագիկ Միրիջանյանը ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի հետ, եթե նկատի ունենանք, որ այս տեղը տրված է «Ծառուկյան» դաշինքին: Այս ընտրության հետևում չկա որևէ քաղաքական կոնտեքստ, ուղղակի Մուշեղ Միրիջանյանը և Գագիկ Ծառուկյանը ընկերներ են, և Ծառուկյանը որոշել է ընկերոջ որդուն աշխատանքի տեղավորել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր