211652_close_icon
views-count57315 դիտում article-date 22:37 07-06-2018

Արտակարգ դեպք Երևանում. կրծքավանդակի ձախ մասում ստացած դանակի մի քանի հարվածներից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Թիվ 3 մանկական հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ մասում ստացած սուր կտրող-ծակող առարկայի հարվածից մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը և որտեղ և ինչ պայմաններում է նա մարմնական վնասվածքներ ստացել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր