211652_close_icon
views-count59138 դիտում article-date 21:22 07-06-2018

Հրազդան կիրճում՝ բետոնե ծածկի տակ ծվարած մոր և անչափահաս աղջկա հույսը Մանե Թանդիլյանն ու Նելլի Դուրյանն են. նաև շնորհակալություն են հայտնում բարի մարդկանց ու սիրված հեռուստահաղորդավարուհուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է՝ Հրազդան կրճում՝ կիսախարխուլ բետոնե ծածկի տակ են բնակվում մայրն ու անչափահաս աղջիկը։ Թե մայրը՝ Մարինեն, թե աղջիկն արդեն ձեռք են բերել առողջական խնդիրներ, քանի որ գտնվում են անօգնական վիճակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարինեին ոչ մի պետական գերատեսչությունից օգնության ձեռք չեն մեկնում, մինչդեռ որոշ պաշտոնյաներ սիրում են ամպագոռգոռ հայտարարություններ տարածել, արհեստական լուսանկարների շարք են անում երեխաների հետ և այն տարածում սոցիալական ցանցերով, թե՝ տեսեք, տեսեք, մենք մտածում ենք երեխաների ու կարիքավոր մարդկանց մասին, մինչդեռ Մարինեի և նրա աղջնակի դեպքն ապացուցում է այլ բան։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մարինեն ասում էր, որ դիմել է Երևանի քաղաքապետարան, սակայն քաղաքապետի տեղակալներից ինչ-որ մեկը, ում ազգանունը չի հիշում, շատ վատ վերաբերմունքի է արժանացրել Մարինեին, իսկ նա նրանցից ոչ գումար, ոչ էլ հաց է ուզել, պարզապես խնդրել է մի անկյուն տան, ինքն իր աղջկա հետ «իր յուղով տապակվի»։ Մարինեն շնորհակալություն է հայտնում բարի մարդկանց, այդ թվում՝ սիրված ու ճանաչված հեռուստահաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանին, նրա մայրիկին, եղբորը, իրենց այցի եկած ու իրեն անծանոթ քաղաքացիներին, ովքեր իրենց մարդասիրական վերաբերմունքով սատարում են իրեն. «Ես շնորհակալ եմ նաև Հրազդանի կիրճում գործող ռեստորանային համալիրներին, որտեղի աշխատակիցները, տեսնելով, թե ինչ պայմաններում եմ ապրում աղջկաս հետ, որակյալ սննդով ապահովում են մեզ»։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ու ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով զբաղվող, սիրված ու ճանաչված պետ Նելլի Դուրյանը կարձագանքեն հրապարակմանը և օգնության ձեռք կմեկնեն Մարինեին ու նրա աղջնակին։ Իսկ Երևանի քաղաքապետի տեղակալն էլ թող մտածի, թե ինչպես իր տաքուկ կաբինետում լցնի իր թափանն ու մաշեցնի բազկաթոռը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր