211652_close_icon
views-count8051 դիտում article-date 20:32 07-06-2018

Դինամոյական մարզիկները պարգևատրվեցին ՀՀ ոստիկանապետի կողմից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 7-ին ոստիկանության պետ, Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական ընկերության նախագահ Վալերիյ Օսիպյանի մոտ հյուրընկալվել էին Հայաստանի Պրոֆեսիոնալ և սիրողական քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի հավաքականի դինամոյական մարզիկները, որոնք մայիսի 30-ից հունիսի 5-ը Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում մասնակցելով աշխարհի գավաթի առաջնությանը` նվաճել են 2 ոսկե, 5 արծաթե և 7 բրոնզե մեդալ: Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց ու նոր հաղթանակներ մաղթեց մարզիկներին` կարևորելով դրա նշանակությունը միջազգային մարզաշխարհում Հայաստանի հեղինակության բարձրացման գործում: Հանդիպման ավարտին դինամոյական մարզիկները ոստիկանության պետի կողմից պարգևատրվեցին հուշանվերներով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր