211652_close_icon
views-count39744 դիտում article-date 20:13 07-06-2018

«Սիմիկոն» ընկերության գլխավոր տնօրենը ճանապարհային ոստիկանությունում արագաչափերի մասին դասընթաց անցկացրեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 7-ին, ճանապարհային ոստիկանություն էր այցելել «Սիմիկոն» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Տատարնիկովը: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ներկայացրեց հյուրին, ինչից հետո ճանապարհային ոստիկանների համար անցկացվեց դասընթաց: Մասնակցում էին ՃՈ ենթակա ստորաբաժանումների ծառայողները: Արդեն 3 տարի է, ինչ Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը ռուսական «Սիմիկոն» ընկերությունից գնում է «Բինար» արագաչափեր։ Հենց այս սարքերի հնարավորությունների, դրանց կիրառման, տեխնիկական վիճակի և այլ մանրամասների մասին էր ընկերության գլխավոր տնօրենի ներկայացրած դասընթացը: Նշենք, որ ճանապարհային ոստիկանությունում նմանօրինակ դասընթացները պարբերական են: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+

Նմանատիպ նյութեր