211652_close_icon
views-count6159 դիտում article-date 21:38 07-06-2018

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 7-ին հանդիպել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում և Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։ Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով ուսանողներին՝ արտգործնախարար Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ Դիվանագիտական ակադեմիայի և ՄԳԻՄՕ-ի նման հեղինակավոր ուսումնական հաստատություններում ստացած որակյալ մասնագիտական կրթությունը գիտելիքների հարուստ պաշար կտա և ամուր հիմք կհանդիսանա նրանց հետագա գործունեության համար, լինի դա դիվանագիտական, թե այլ ասպարեզներում: Զոհրաբ Մնացականյանը, ընդգծելով, որ ինքն էլ ուսանել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, նշեց, որ միջազգայնագետների պատրաստաման այս հեղինակավոր կրթօջախները հարյուրավոր հայ շրջանավարտներ են տվել, որոնցից շատերն իրենց կարևոր դերակատարումն են ունեցել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության կայացման գործում և ներկայումս էլ աչքի են ընկնում իրենց բարձր մասնագիտական որակներով ու հմտություններով ինչպես ԱԳՆ կենտրոնական ապարատում, այնպես էլ՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայ ուսանողներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, միջազգային և տարածաշրջանային կարևորություն ունեցող հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, անդրադարձավ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերություններին և ռազմավարական փոխգործակցությանը, իր այցելության ընթացքում ունեցած հանդիպումներին և դրանց արդյունքներին: Հանդիպման ավարտին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր