211652_close_icon
views-count2937 դիտում article-date 18:46 07-06-2018

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Fitch Ratings գործակալության սուվերեն վարկանիշների դեպարտամենտի պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Fitch Ratings գործակալության սուվերեն վարկանիշների դեպարտամենտի տնօրեն Էրիկ Էրայսփի գլխավորած պատվիրակությանը: Էրիկ Էրայսփը տեղեկացրել է, որ գործակալության ներկայացուցիչների ամենամյա այցի նպատակն է երկրի վարկանիշի գնահատումը, որի արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկրի տնտեսական կայունությանը, պարտքի կառավարելիությանը, հարկային բարեփոխումներին, ինչպես նաև հարկաբյուջետային կանոնների վերանայմանն առնչվող մի շարք հարցերի: Քննարկվել են նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող նախաձեռնությունների և ծրագրերի ընթացքն ու հետագա անելիքները: Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել համագործակցությունը Fitch Ratings-ի հետ և նշել, որ հայկական կողմը կարևորում է գործակալության կատարած աշխատանքը և Հայաստանին շնորհված վարկանիշը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր