211652_close_icon
views-count8495 դիտում article-date 15:16 07-06-2018

Մոսկվայում սկսվել է Լավրով-Մնացականյան հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքում հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվա է մեկնել երեկ՝ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով: Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի արտգործնախարարի, Պետդումայի պատգամավորների և Դաշնության խորհրդի սենատորների, Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ:

Նմանատիպ նյութեր