211652_close_icon
views-count9470 դիտում article-date 10:11 07-06-2018

Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի տնտեսության 4.1% աճ․ «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Հրապարակվել է Համաշխարհային բանկի՝ Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը։ Այդ փաստաթղթում կանխատեսվում է ՀՀ տնտեսության 4.1% աճ 2018-ին, իսկ 2019 և 2020-ին՝ 4%։ Ադրբեջանում այս տարի կանխատեսվում է 1.8 տոկոս աճ, հաջորդող երկու տարիներին՝ 3.8 և 3.2 տոկոս, Թուրքիայում 2018-ին ըստ կանխատեսումների կգրանցի 4.6 տոկոս աճ, հաջորդ երկու տարիներին՝ 4 տո­կոս, Վրաստանում՝ այս տարի 4.5 տոկոս, 2019-ին՝ 4.8 տոկոս, 2020-ին՝ 5 տոկոս, Ռուսաստանում այս տա­րի կգրանցվի 1.5 տոկոս տնտեսական աճ, հաջորդող երկու տարիներին՝ 1.8 տոկոս։ Ըստ զեկույցի, համաշ­խարհային տնտեսության աճի տեմպը դանդաղել է, այն կլինի 3.1 տոկոս։ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, տնտեսական աճն ավելի չափավոր կդառնա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր