211652_close_icon
views-count43420 դիտում article-date 09:04 07-06-2018

Ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանը կուսակցություն է հիմնադրելու․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկայում նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ի հայտ են գալիս նոր կուսակցություններ ստեղծելու տրամադրվածություններ: Մասնավորաբար, «Փաստ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, նոր կուսակցություն է հիմնադրելու «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանը, ով փորձում է իշխանափոխությունից հետո էլ դուրս չմնալ ներքաղաքական զարգացումներից: Նույն աղբյուրի համաձայն՝ կուսակցության ստեղծման նախապատրաստական աշխատանքները Հայաստանում համակարգում է Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Վերջինս առաջիկայում կհայտարարի Հայաստանի հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին: Առերևույթ դա կլինի այս օրերին գործարար ՀՀԿ–ականների անկուսակցականացման «շքերթի» շարունակություն, իսկ իրականության մեջ՝ նոր կուսակցության ստեղծման նախապատրաստություն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր