211652_close_icon
views-count77692 դիտում article-date 23:02 06-06-2018

Արտակարգ դեպք Երևանում. գազի արտահոսքի հրդեհի բռնկման հետևանքով քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. ժամանել են ԱԻ նախարարի տեղակալն ու փրկարար ծառայության տնօրենի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 33 շենքի բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև թիվ 13 հրշեջ հատուկ ջոկատը և 1 ավտոսանդուղք։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապա բժշկի գլխավորությամբ: Պարզվել է, որ նշված շենքի 15-րդ հարկի 126-րդ բնակարանում գազի բալոնի խողովակի արտահոսքից հրդեհի բռնկում է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրշեջ-փրկարարները ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում այնտեղից դուրս են բերել 38-ամյա Սոնա Խաչատրյանին, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Նշված կենտրոնից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին հայտնել են, որ տուժածի վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ու ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ և «Հայաստանի էլեկտրոցանցեր» ընկերության ներկայացուցիչները։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Թե ինչն է եղել գազի արտահոսքի հետևանքով հրդեի բռնկման պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր