211652_close_icon
views-count5814 դիտում article-date 23:22 06-06-2018

Մամիկոն Ղարիբյան. շախմատային հրաշամանուկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 30-ից հունիսի 6-ը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում անցկացվեց ՀՀ տարածաշրջանային առաջնությունը, որին մասնակցում էին 50 շախմատիստներ. մասնակիցներից 1-ը միջազգային վարպետ , 7-ը՝ ՖԻԴԵ-ի վարպետներ: Մասնակիցների թվում էր նաև Գրոսմայստերական դպրոցի սան Եվրոպայի կրկնակի չեմպիոն ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը, ով ընդամենը 13 տարեկան է: Պատանի շախմատիստը սկզբնական ցուցակում ըստ իր վարկանիշի ստացել էր 16-րդ համարը, սակայն, ինչպես ցույց տվեց մրցաշարի վերջնական արդյունքը, միշտ չէ, որ վարկանիշը արտացոլում է շախմատիստի իրական ուժը: 13-ամյա տաղանդավոր պատանին 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և հռչակվեց մրցաշարի չեմպիոն, ինչը իրավունք տվեց մասնակցելու ՀՀ շախմատի 1-ին խմբի մրցաշարին: Մրցաշարում 2-րդ տեղը զբաղեցրեց ՖԻԴԵ-ի վարպետ Սուրեն Պողոսյանը, 3-ը՝ Գարիկ Մարտիրոսյանն էր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր