211652_close_icon
views-count2336 դիտում article-date 17:01 06-06-2018

Դավիթ Տոնոյանը մասնակցում է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Այսօր ՌԴ Տուվայի շրջանում անցկացվում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, բացելով նիստը, ասել է, թե ԱՊՀ երկրները բախվում են ընդհանուր մարտահրավերների ու սպառնալիքների, առաջին հերթին՝ միջազգային ահաբեկչության կողմից: «Խորհրդանշական է, որ նիստն անցկացվում է Ասիայի աշխարհագրական կենտրոնում՝ Կիզիլում: Համատեղ սահմաններն ու պատմական կապերի ընդհանրությունը մեզ թույլ է տալիս վստահելի երկխոսություն ծավալել ամենահրատապ թեմաների շուրջ», - ասել է Շոյգուն։ Ռուսաստանի Տուվայի շրջանը գտնվում է Մոնղոլիայի հետ սահմանին: Պատվավոր հյուրի կարգավիճակով ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին առաջին անգամ մասնակցել է նաև Մոնղոլիայի պաշտպանության նախարարը: Նիստի ընթացքում Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Դավիթ Տոնոյանին Հայաստանի պաշտպանության նախարար նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով ազգային Զինված ուժերի ամրապնդման գործում: Նույն մաղթանքով Շոյգուն շնորհավորել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ:

Նմանատիպ նյութեր