211652_close_icon
views-count41526 դիտում article-date 10:56 06-06-2018

Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Mercedes և IZH մակնիշի ավտոմեքենաները․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունիսի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի գլխավոր մուտքի մոտ բախվել են Mercedes մակնիշի 34 ՏD 136 համարնիշի և IZH 2717 մակնիշի 01 DՕ 303 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող ավտովերանորոգման կետի աշխատակիցները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեից ժամանել է օպերատիվ խումբը բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ [b]Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [/b] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր