211652_close_icon
views-count215206 դիտում article-date 22:57 05-06-2018

Երկրաշարժ Լոռու մարզում

Րոպեներ առաջ երկրաշարժ գրանցվեց Հայաստանում: Ցնցումները զգալի էին Լոռու մարզում՝ Վանաձորում ու Սպիտակում: Ուժգին ցնցմանը հաջորդեց երկրորդ ցնցումը: Հունիսի 5-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:40-ին, (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.55 0 և արևելյան երկայնության 46.86 0 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Զաքաթալա քաղաքից 20կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Տավուշի մարզում` 4-5 բալ, Լոռու մարզում ՝ 3-4 բալ, Շիրակի, Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում՝ 2-3 բալ:

Նմանատիպ նյութեր