211652_close_icon
views-count16101 դիտում article-date 21:22 05-06-2018

Արտակ Սարգսյանը դուրս է եկել ՀՀԿ-ից

Արտակ Սարգսյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Նրանում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի Հայաստանի Հանրապետության»։

Նմանատիպ նյութեր