211652_close_icon
views-count4233 դիտում article-date 19:13 05-06-2018

ՀՀ ԱԻ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

Հունիսի 6-8-ը Մոսկվայում կանցկացվի «Համալիր անվտանգություն 2018» խորագրով անվտանգության ապահովման միջոցների 11-րդ միջազգային ցուցահանդեսը, որը կազմակերպվում է ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարության նախաձեռնությամբ: Միջազգային սրահի շրջանակում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով այսօր Մոսկվա է մեկնել ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Միջոցառման պատվավոր հյուրերի թվում են շուրջ 2 տասնյակ երկրների արտակարգ իրավիճակների կառավարման պատասխանատու կառույցների և տարբեր միջազգային մարդասիրական կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Անվտանգության ապահովման միջոցների միջազգային ամենամյա ցուցահանդեսը նպաստավոր հարթակ է՝ ծանոթանալու որոնողափրկարարական աշխատանքների համար նախատեսված արդի սարքավորումներին, նորարարական բարձր տեխնոլոգիական փրկարարական տեխնիկայի նմուշներին, միջազգային փրկարարարական ծառայությունների տեխնիկական հագեցվածությանը և նորարարություններին, որոնք հետագայում կներդրվեն ի նպաստ աղետների ռիսկերի նվազեցման, կանխարգելման, տարածաշրջանային կարողությունների հզորացման ու հետագա զարգացման: Ցուցահանդեսի ընթացքում կանցկացվեն ցուցադրական ուսումնավարժություններ, հանդիպումներ ու տարբեր թեմաներով քննարկումներ, նախատեսվում է նաև ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի և ՌԴ ԱԻ նորանշանակ նախարար Եվգենի Զինիչևի հանդիպումը:

Նմանատիպ նյութեր