211652_close_icon
views-count94521 դիտում article-date 18:38 05-06-2018

Բոլորիս շունչը բացվել է. ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետը` նախկին վախերի և ներկայի մասին. armlur.am

Ինչպես գրել էր [url=https://armlur.am/812094/]armlur.am[/url]-ը, ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, ով 2014 թվականին սեփական դիմումի համաձայն ազատվեց: Նա զբաղեցնում էր Կենտրոնի հարկային տեսչության պետի պաշտոնը: Հիշեցնենք, որ Կ. Կարապետյանը աշխատել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին: Բայց նրա ու Խաչատրյանի հարաբերությունները լարվեցին դեռեւս 2014 թվականի օգոստոսի 26-ին «Շառլոտ» ակումբում տեղի ունեցած ծեծի հայտնի դեպքից հետո: Ի դեպ, հենց այս դեպքից հետո աշխատանքից ազատվեց Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը: Այդ գործով նա անցնում էր որպես տուժող (վնասել էին նրա գլուխը): Նշենք, որ Կ. Կարապետյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի կնքահայրն է։ Եվ այսպես, ArmLur.am -ը զրուցել է Կ. Կարապետյանի հետ` հասկանալու համար, թե ինչպես ստացվեց, որ հեղափոխությունից հետո նա վերդարձավ համակարգ: [b]-Ինչպե՞ս ստացվեց, որ կրկին վերադարձաք համակարգ: [/b] -Եկել է մի ժամանակ, երբ առաջնայինն արդարադատություն է, ոչ թե ամեն մեկը ներկայացնում է իր ծանոթին կամ բարեկամին: Ես ինքնուրույն աշխատելով քաղաքի տարբեր տարածքներում, տարբեր մարզերում կարողացել էի հասնել բարձր պաշտոնների: Ավարտել եմ կիրառական մաթեմատիկան, գիտությունների թեկնածու եմ, ճեմարանի առաջին շրջանավարտն եմ եղել եւ իմ վերլուծական կարողությունները օգտագործել եմ, կարող եք այդ մասին հարցնել ողջ համակարգին: [b]-2014 թվականի օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծի հայտնի դեպքից հետո ո՞վ Ձեզ ստիպեց գործից ազատման դիմում գրել: [/b] -Ինձ ոչ մեկ չի ստիպել, ես իմ սեփական դիմումի համաձայն դուրս եմ եկել, որպեսզի իմ ղեկավարին էլ պարզ լիներ, քննությունը ապացուցեր, թե ով է մեղավոր: Քննությունը ապացուցեց, ես մեղավոր չէի, սակայն մեղավորները շարունակեցին աշխատել համակարգում, իսկ ես ոչ, այդ հարցերի պատասխանը ստանալու համար կարող եք դիմել նաեւ Հատուկ քննչական ծառայություն, թե ես ինչ կարգավիճակ եմ ունեցել այդ միջադեպի արդյունքում, ես ճանաչվել եմ տուժող: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armlur.am/812094/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր