211652_close_icon
views-count77709 դիտում article-date 17:55 05-06-2018

Ոստիկանությունը պարզում է Երևանում 11-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարող ճիվաղի ինքնությունը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Ա. Ն.-ի դիմումի կապակցությամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է իր բնակության վայրի ոստիկանություն և հայտնել, որ մայիսի 2-ին իրենց շենքի շքամուտքում անհայտ անձը անառակաբարո գործողություններ է կատարել իր աղջկա՝ 11-ամյա Ս. Ն.-ի նկատմամբ։ Տարածքային ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ տականքի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր