211652_close_icon
views-count3423 դիտում article-date 23:59 05-06-2018

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ՝ Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել Ջուն Յամադային և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ճապոնական համագործակցության օրակարգն էլ ավելի ընդլայնելուն՝ ի բարօրություն երկու բարեկամ ժողովուրդների: Նախագահը Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծապես կաևորում են Ճապոնիայի հետ ձևավորված բարեկամական, գործընկերային հարաբերությունները եւ բազմաթիվ ոլորտներում ծավալված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով շնորհավորական խոսքերի համար՝ դեսպան Ջուն Յամադան Արմեն Սարգսյանին է փոխանցել իր երկրի ղեկավարության ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Դեսպան Յամադան վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը նպաստելու երկու երկրների միջև կապերի զարգացմանը: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը և դեսպան Յամադան քննարկել են տարբեր ոլորտներում հայ-ճապոնական հարաբերությունները եւ համագործակցությունը խորացնելու հնարավորություններն ու հեռանկարը:

Նմանատիպ նյութեր