211652_close_icon
views-count14145 դիտում article-date 17:25 05-06-2018

Ահեղ ժապավենը. Մաս 4. hayreniq.am

Ազդանշանից հետո չարագործները նստեցին իրենց չարագնացն ու ճանապարհ ընկան։ Իսկ այդ ժամանակ քաղաքի փոքրիկ, նեղլիկ փողոցներից մեկում բարության հոտ էր զգացվում: Փողոցում հատուկենտ մարդիկ կային: Շաքարախտով հիվանդ տատիկը, ով ծանր պայուսակներով տուն էր գնում, հանկարծ շոգից նեղված, նստեց գետնին և թուլացած կանչեց. -Օգնեցեք, խնդրում եմ, վատ եմ: Փողոցով անցնող երկու հոգի ձև արեցին, որ չեն լսել ու չեն նկատել ծեր կնոջ կանչը: Տատիկը փակեց աչքերը և ուր որ է ուշքից պիտի գնար, երբ մի փոքրիկ աղջիկ մոտեցավ տատիկին և շփոթված ասաց. _Ես հիմա կօգնեմ ձեզ... ՛՛Կօգնե՜մ, կօգնե՜մ...՛՛ այս բառը արձագանքեց շուրջբոլոր։ -Ինձ մի կտոր շաքա՜ր ու ջուր, խնդրում եմ, -տատիկը հազիվ արտաբերեց բառերը: Աղջիկը նայեց շուրջը, տեսավ մոտակա կրպակը: -Հենց հիմա կբերեմ: Աղջնակը սկսեց վազել դեպի կրկապը, երբ հանկարծ հայտնվեց 17 ամյա, գեղեցիկ սև աչքերով, ուսի վրա կախարդական գոտի ունեցող չարագործներից ամենաերիտասարդը՝ Գոդը: Նա մոտեցավ աղջնակին և ասաց. -Մի անհանգստացիր, փոքրիկ աղջիկ: Նա իմ տատիկն է: Ես նրան տուն կհասցնեմ: Կարող ես գնալ: Շնորհակալ եմ: _ Լավ, դե եթե քո տատիկն է , ես գնամ: Շնորհակալության կարիք չկա: Ինձ այդպես են դաստիարակել:Անպայման բժշկի կտանես: Գոդը գլխով արեց ու ինքն իրեն քթի տակ ասաց. -Հիմար աղջիկ, դու ո՞վ ես, որ կարողանաս կանգնել չարի դեմ: Տատիկը արդեն կիսամեռ էր, չէր կարողանում շարժվել: Գոդը քմծիծաղով նայեց տատիկին: /Նազիկի կերպարը ստեղծեց նկարիչ Սերոբ Դարբինյանը/ [img]http://st0.shamshyan.com/editor/0491186001528205062175211.jpg[/img] Աղջիկը գրեթե հեռացել էր, երբ հանկարծ փոթորիկ բարձրացավ: Մի պահ ամեն ինչ խառնվեց թանձր փոշու մեջ: Աղջնակը վախեցած կանգ առավ: Գոդը լարվեց: Փոշին կամաց-կամաց բացվեց ու հայտնվեց Նազիկը. _ Կանգնիր,-գոռաց նա աղջկան,-մի գնա , տղան խաբում է, այս կինը նրա տատիկը չէ: Աղջնակը արագորեն վազեց դեպի կրպակը և այն է պետք է ջուր ու շաքար վերցներ, երբ Գոդը փչեց կրպակի ուղղությամբ: Նրա շնչառությունը նման էր թանձր օդի, որը հասավ կրպակին և վայրկյանների ընթացքում այն օդ բարձրացրեց: Նազիկը մերթ նայեց դեպի կոմայի մեջ ընկնող տատիկն, մերթ՝ օդ բարձրացած կրպակին և օդ նետեց իր ժապավենը: Ժապավենը երկարեց, բաժանվեց մի քանի մասերի, ապա բոլոր մասերը դարձան ծառի արմատներ, փաթաթվեցին կրպակին ու սկսեցին քաշել ներքև: Գոդը զարմացած նայեց Նազիկին: -Քեզ չի հաջողվի հաղթել մեզ, աղջիկ, թո՛ղ ապարդյուն փորձերդ: -Ո՞վ է տեսել, որ չարը հաղթի բարուն, ո՞վ ես դու, այ ողորմելի: -Շատ խնդալու է, բայց կյանքում միշտ էլ չարն է հաղթում, գեղեցկուհի: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.hayreniq.am/am-n-4637.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր