211652_close_icon
views-count4979 դիտում article-date 14:55 05-06-2018

Երևանյան ամառ 2018. բնասիրական դիմակահանդես՝ Սիրահարների այգում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Սիրահարների այգում տեղի է ունեցել «Ես և բնությունը» խորագրով բնասիրական դիմակահանդես: Միջոցառման ծրագիրը բազմաժանր էր և ուղղված երեխաների ժամանցը հնարավորինս ուրախ և օգտակար կազմակերպելուն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Սիրահարների այգու մի հատվածը տրամադրվել էր պատանի նկարիչ-նկարչուհիներին, ովքեր տեղում ստեղծագործում էին բնության թեմատիկայով: Մեկ այլ հատվածում երեխաների համար կազմակերպվել էր հետաքրքիր շփում տարբեր կենդանիների հետ: Դիմակահանդեսի կանոնների համաձայն՝ երեխաները միջոցառմանը մասնակցել են իրենց սիրելի կենդանիների կերպարանքով: Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև բազմատեսակ խաղեր, ինչպես նաև բազմաժանր շոու-ծրագիր:

Նմանատիպ նյութեր