211652_close_icon
views-count4924 դիտում article-date 16:41 05-06-2018

Պոմպեոն և Չավուշօղլուն Վաշինգտոնում խոսել են Հայկական հարցի մասին

Նախօրեին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Պոմպեոն ու Չավուշօղլուն հաստատել են սիրիական Մանբիջում իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզը»։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ խոսել են նաև Հայկական հարցի մասին, գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը։ Չավուշօղլուն նշել է, որ թեև Վաշինգտոնում հանդիպման գլխավոր թեման է եղել սիրիական Մանբիջն ու այնտեղ թուրք-ամերիկյան զինված ուժերի համագործակցությունը, Պոմպեոյի հետ քննարկվել են նաև երկու երկրներին հուզող մի շարք խնդիրներ՝ Հայկական հարցից մինչև «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ պայքարը, Երուսաղեմի հարցը ու Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղաադրվող ամերիկաբնակ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հնարավոր արտահանձնման հարցը։

Նմանատիպ նյութեր