211652_close_icon
views-count15139 դիտում article-date 22:28 04-06-2018

Ֆելիքս Ցոլակյանը դուրս է գալիս ԱԺ «ՀՀԿ» խմբակցությունից

Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը լքում է ԱԺ «ՀՀԿ» խմբակցությունը: Այս մասին պատգամավորը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային Ժողովի «ՀՀԿ» խմբակցությունից։ Թերևս բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը «ՀՀԿ» խմբակցության հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները։ Խաղաղություն բոլորիս»,- գրել է Ցոլակյանը:

Նմանատիպ նյութեր