211652_close_icon
views-count3216 դիտում article-date 17:04 04-06-2018

Ադրբեջանի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել ադրբեջանական ընդդիմադիր կայքերի արգելափակման վճիռը

Ադրբեջանի գերագույն դատարանում հունիսի 4-ին Մեխպարի Ախմեդովի գլխավորությամբ քննվել է «Ազատություն ռադիոկոայանի» ադրբեջանական ծառայության azadliq.org, «Ազատություն» թերթի azadliq.info կայքերի, ինչպես նաև արտասահմանից գործող TuranTV կայքի և «Ադրբեջանի ժամանակ» ծրագրի արգելափակման դեմ վճռաբեկ բողոքը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Ադրբեջանի գերագույն դատարանը մերժել է վճռաբեկ բողոքի հայցը և հաստատել Բաքվի վերաքննիչ դատարանի կայքերն արգելափակման մեջ պահելու վճիռը: 2016թ. Հեղինակավոր ամերիկյան The Washington Post թերթը «Ադրբեջանում անկախ մամուլի դեմ պատերազմ է հայտարարվել» վերնագրով հոդվածում գրել էր, որ քննադատությունը խստորեն զայրացնում է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւին: Նա լրագրող Խադիջա Իսմաիլովային բանտ է ուղարկել այն բանի համար, որ վերջինս բացահայտել է երկրի ոսկու հանքերում նախագահի դուստրերի մասնաբաժինը: Դրանից հետո Panama Papers-ը հայտնաբերել էր, որ այդ մասնաբաժինը շատ ավելի մեծ է: տասնյակ բլոգերներ, լրագրողներ, ակտիվիստներ գտնվում են բանտերում: Իսկ արտասահմանում գործող ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքը չի վախենում Ալիեւի ռեժիմին անհանգստացնող պատմությունների հրապարակումից: The Washington Post-ը Ալիեւին խորհուրդ էր տվել ժողովրդավարություն սովորելու համար դիտել Meydan TV:

Նմանատիպ նյութեր