211652_close_icon
views-count44125 դիտում article-date 17:30 04-06-2018

Արտակարգ դեպք Լոռու մարզում. ոստիկաններն ու քննիչները պարզել են հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը. հայտնի է կռվի վայրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 3-ին, Լոռու մարզում 2 քաղաքացու մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի և Բանյո փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել, որտեղից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը, ովքր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Տարոն 2 թաղամասի բնակիչ՝ 36-ամյա Արայիկ Սարկիսյանը, ով ստացել է «ծոծրակային շրջանի սալջարդ վերք, աջ կողերի կոտրվածք, անեմոթորաքս» ախտորոշում, իսկ մյուս վիրավորն է Բանյոյի փողոցի բնակիչ՝ 17-ամյա Հ. Ս.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «գլխուղեղի ցնցում՝ հարցականով, աջ թոքային շրջանի և քթի սալջարդ» ախտորոշմամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Հ. Ս.-ն սովորում է Վանաձորի թիվ 5 դպրոցի 11-րդ դասարանում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուական և քննչական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր