211652_close_icon
views-count7551 դիտում article-date 11:58 04-06-2018

Սինգապուրում Լիմուզին են փնտրում Կիմ Չեն Ընի համար

Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները Սինգապուրում պատրաստվում են Լիմուզին վարձակալել, որով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման գնալիս կերթևեկի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Այդ մասին հայտնել է The Straits Times թերթը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին։ Թերթը նշում է, որ հյուսիսկորեական պատվիրակությունը պահանջում է ոչ ցածր դասի ավտոմեքենա՝ իրենց առաջնորդի համար, քան ԱՄՆ-ի նախագահինն է լինելու։ Ըստ տեղեկությունների՝ մինչ Թրամփի՝ Սինգապուր ժամանելը, նրան սպասարկող ավտոշարասյունը, որը տրվելու է Կադիլաք ընկերության կողմից, կտեղափոխվի Սինգապուր։

Նմանատիպ նյութեր