211652_close_icon
views-count9964 դիտում article-date 10:30 04-06-2018

ՀՀ իշխանությունները պարտավոր են վայրկյան առաջ տեսակետ հնչեցնել ու պատվիրակություն ուղարկել Արցախ. Արթուր Աղաբեկյան

Արցախի նախագահի խորհրդական, Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն անդրադարձել է Արցախում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով շարունակվող բողոքի ակցիաներին: Այդ առնչությամբ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կարծում եմ Արցախում շատերը գիտեն ԱԱԾ-ի պետ գեներալ Արշավիր Ղարամյանի դերը ապրիլյան օրերից հետո։ Նա իր վրա պատասխանատվություն վերցրեց անվտանգության նոր համալիր ստեղծելու եւ կառավարելու գործում։ Հավաքի մասնակիցների մեծ մասը, վստահ եմ պակաս տեղեկացված չեն, բայց այսօր հրաժարականի պահանջ են ներկայացնում։ Խելագարվել կարելի է։ Ուշքի եկեք պարոնայք, ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են վայրկյան առաջ պաշտոնական տեսակետ հնչեցնեն ու շտապ պատվիրակություն ուղարկեն Արցախ»։

Նմանատիպ նյութեր