211652_close_icon
views-count12411 դիտում article-date 09:46 04-06-2018

Գվատեմալայում ժայթքել է Ֆուեգո հրաբուխը. կան 2 տասնյակից ավելի զոհեր, հարյուրավոր անհետ կորածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով մարդկային զոհեր են արձանագրվել։ Հաղորդվում է առնվազն 25 մարդու մահվան մասին, հայտնել է MVS Noticias-ը։ Հեռոստաալիքի տվյալներով՝ մի քանի հարյուր մարդ անհայտ կորած է համարվում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գվատեմալայի մի քանի քաղաքներում վտանգի «կարմիր» մակարդակ է հայտարարվել հրաբխի ժայթքման պատճառով։ Փակ է մայրաքաղաքի Աուրորա օդանավակայանը, մարդկանց տարհանում է իրականացվում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր