211652_close_icon
views-count16869 դիտում article-date 23:50 03-06-2018

Լոնդոնը պատրաստվում է սառեցնել ռուսաստանցի «օլիգարխների և մուլտիմիլիոնատերերի» հաշիվները

Մեծ Բրիտանիայի Ազգային քրեական գործակալությունը (NCA) որոշել է ընդլայնել ռուսաստանցի «օլիգարխների և մուլտիմիլիոնատերերի» հանդեպ հետաքննությունը: Ինչպես հայտնել է NCA-ի վարչության ղեկավարներից մեկը՝ Դոնալդ Թունը, բացառված չէ, որ Միացյալ Թագավորությունում ռուսաստանցիների ակտիվները սառեցվեն: Միաժամանակ Թունը վստահեցրել է, թե NCA-ն իր նպատակները չի որոշում քաղաքացիության գործոնով: «Մենք նպատակուղղված ենք կոռումպացված էլիտաների և ապօրինի հարստության դեմ պայքարին: Մենք հետաքննության օբյեկտներին չենք որոշում՝ ըստ նրան ազգային պատկանելիության», ասել է Թունը: Կառավարական շրջանակներից աղբյուրը ընդգծել է, որ բրիտանացի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորումը Սոլսբերիումը նպաստել է «կոռումպացված ռուսաստանցիների դեմ» հետաքննչական գործընթացքի արագացմանը:

Նմանատիպ նյութեր