211652_close_icon
views-count20460 դիտում article-date 17:15 03-06-2018

Երևանում տեղի ունեցավ Այկիկենդո կարատեի ազգային ֆեդերացիայի բաց առաջնություն, որին մասնակցում էին նաև Վրաստանից ժամանած մարզիկներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 3-ին, Խուլ-համրերի մշակույթի և սպորտի պալատի սպորտդահլիճում տեղի ունեցավ Այկիկենդո կարատեի ազգային ֆեդերացիայի բաց առաջնություն: Առաջնությանը մասնակցում էին ինչպես Հայաստանի բոլոր մարզերից և Երևան քաղաքից, այնպես էլ Վրաստանից ժամանած մարզիկներ: ՀՀ Այկիկենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը իր խոսքում նշեց, որ մենամարտի դուրս կգան ակումբների լավագույն մարզիկները, այնուհետև ցանկացավ անվնաս մենամարտեր և որ հաղթի ուժեղագույնը: Առաջնությունը սկսելուց առաջ ցուցադրվեցին ցուցադրական համարներ: Առաջին պատվավոր հորիզոնականներ զբաղեցրած մարզիկները արժանացան մեդալների, պատվոգրերի: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 443+
443+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր